-
21.06.2018|
10:26
ԱԺ 4 խմբակցությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումներ սկսելու պատրաստակամություն են հայտնում:
-
20.06.2018|
17:12
Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձեւավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձեւաչափով:
-
20.06.2018|
13:03
ԱԺ-ում Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու քննարկումից հետո բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին՝ կողմ են քվեարկելու նախագծին, տեսակետ չհայտնեց ՀՅԴ-ն:
-
19.06.2018|
19:08
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
-
19.06.2018|
19:08
Մանվել Գրիգորյանին վերաբերող քրեական գործը մեծածավալ է ու այդ գործի շրջանակներում արդեն իսկ կան անձինք, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվելու` ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
-
19.06.2018|
19:07
Մանվել Գրիգորյանն ապօրինի ձեռք է բերել և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող զենք, և այդ հիմքով նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի հատկանիշներով` ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
-
19.06.2018|
19:06
ԱԺ-ն փակ, գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությանը:
-
19.06.2018|
04:24
Դեռ ամիսներ առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել այն միջադեպը, երբ բավականին ճոխ կարողությունների տեր պատգամավորներից մեկը դիմում էր գրել Ազգային ժողովի աշխատակազմին՝ խնդրելով փոխհատուցել Երևանում վարձակալած իր բնակարանի գումարը:
-
18.06.2018|
22:48
ԱԺ ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանը նամակ է ուղղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։
-
18.06.2018|
22:44
Կառավարության առաջարկությամբ վաղը ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Կառավարության արտահերթ նիստում վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումների համար: